2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն 6–8-րդ դասարանում:
Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց հիմնադրվել է 2016-2017 ուստարվա ընթացքում
Մարզառազմական մասնագիտացված այս կրթօջախը հայրենասիրական դաստիարակություն է տալիս մեր ազգի այն պատանիներին, ովքեր դեռ 6-րդ դասարանից նախընտրում են ստանալ ռազմական գիտելիքներ, մարզվել, կոփվել ու դառնալ մեր ազգի արժանավոր զավակը:
Ընդառաջ գնալով նոր մարտահրավերներին, շրջապատված լինելով ոչ բարյացակամ երկրներով` մենք պետք է ուժեղ լինենք ոչ միայն հոգով ու մարմնով, այլ կամքով և գիտելիքով…
<<Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց>> ՊՈԱԿ-ը բացի հանրակրթական չափորոշիչներին համապատասխան ծրագրերից, իրականացնում է նաև ռազմարվեստի, մարտարվեստի, կրակային պատրաստության և այլ մասնագիտացված առարկաներ, որոնք սիրով և մեծ հետաքրքրությամբ են ուսումնասիրում մեր սաները: Սովորելով այստեղ` նրանք դառնում են ոչ միայն կոփված և խելացի, այլև ինքնուրույն ու կազմակերպված:
Մենք մեր գործով ծառայում ենք հայրենիքին…