Մարզառազմական մասնագիտացված այս կրթօջախը հայրենասիրական դաստիարակություն է տալիս մեր ազգի այն պատանիներին, ովքեր դեռ 6-րդ դասարանից նախընտրում են ստանալ ռազմական գիտելիքներ, մարզվել, կոփվել ու դառնալ մեր ազգի արժանավոր զավակը: Ընդառաջ գնալով նոր մարտահրավերներին, շրջապատված լինելով ոչ բարյացակամ երկրներով` մենք պետք է ուժեղ լինենք ոչ միայն հոգով ու մարմնով, այլ կամքով և գիտելիքով…