• Հեռ:+374 (10) 476339
  • Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00

  • Հայաստանի Հանրապետություն
  • Նուբարաշենի 6-րդ փողոց 2-րդ շենք
  • Հեռ:+374 (10) 476339

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.<<Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական 2-րդ և 3-րդ աստիճանի` հիմնական և ռազմամարզական խորացված ծրագրեր իրականացնող մասնագիտացված ուսումնական հաստատություն է:

2.Դպրոցի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

3.Դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայասատանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ (այսուհետ` կանոնադրություն):

4.Դպրոցի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Երևանի Նուբարաշեն 6-րդ փողոց, 2-րդ շենք:

5.Դպրոցը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6.Դպրոցն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցները ձևավորելիս անհրաժեշտության դեպքում հայերենին կարող է զուգակցվել այլ լեզուներ:

7. Դպրոցն ունի խորհրդանիշ և դրոշ, որոնց ձևերը հաստատում է կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) :

8. Դպրոցն ունի իր ինքնուրույն հաշվեկշիռը և բանկային հաշիվը:

9.Դպրոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ:

10.Դպրոցը այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

11.Դպրոցն ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և իր կանոնադրությանը համապատասխան կարող է ունենալ մասնաճյուղեր: Մասնաճյուղերն ստեղծվում են հիմնադրի որոշմամբ, իսկ հիմնադրի կողմից ուղղակիորեն նախատեսված դեպքում՝ լիազորված պետական մարմնի որոշմամբ:

 

12.Դպրոցում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Կրոնական գործունեությունը և քարոզչությունն իրականացվում են բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում:

13.Դպրոցի անվանումն է`

1)հայերեն`<<Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2)ռուսերեն` <<Спортивно-военная специализированная школа имени Арама Манукянa>> государственная не коммерческая oрганизация.

3)անգլերեն` <<Sports-Military Special School named after Aram Manukyan>> State Non-commercial Organization.

14. «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Փոքր Մհեր» կրթահամալիր» (գրանցման համարը՝ 264.210.007049, վկայական՝ 03 Ա 066719, և «Ապա­րանի ռազմամարզական վարժարան» (գրանցման համարը՝ 49.201.00390, վկայական՝ 03 Ա 080705) պետական ոչ առևտրային կազմակերպություն­ների իրավահաջորդն է, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրա­յին կազմակերպությանը` փոխանցման ակտերին համապատասխան:

 

II. ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

15. Դպրոցի գործունեության առարկան հանրակրթական հիմնական , պետական և հանրակրթական լրացուցիչ, ինչպես նաև ռազմական և մարզական մասնագիտացված ծրագրերի և ուսումնական հաստատության սաների (այսուհետ՝ սովորողների) դաստիարակության գործընթացի իրականացումն է:

16. Դպրոցի գործունեության նպատակն է՝

1) սովորողի կողմից հանրակրթության պետական չափորոշչի առար­­կայական ընդհանուր, մարզական ու ռազմական մասնագիտացված ծրագրերի բովան­դա­կության պարտադիր նվազագույնի յուրացումը.

2) սովորողի բազմակողմանի, ներդաշնակ զարգա­ցումը և դաստիարակությունը.

3)սովորողի առողջության պահպանումը, մասնագիտական կողմնորոշումը, սովորողների համակողմանի զարգացումը և դաստիարակության ապահովումը, ինչպես նաև մարզական և ռազմական ­ուսում­նական մասնագիտացված կրթություն ստանալու համար պայմանների ստեղծումը և խնամքի ու պաշտպանության ապահովումը:

17. Դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:

18.Դպրոցը պատասխանատու է հանրակրթության պետական չափորոշչի, հանրակրթական պետական ծրագրի, ռազմական կրթական ծրագրերի, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական ու սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակում­ներին և ընդունակություններին համապատասխան կրթության բովանդակության ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:

19. Դպրոցի կողմից հանրակրթություն իրականացնելիս` հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել՝

 

1) ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառում­ները.

3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.

4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները.

5) սովորողների սննդի կազմակերպումը.

6) սովորողների` տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

7) սովորողների երկարoրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը.

8)ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովո­րողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:

20. Դպրոցին թույլատրել իրականացնել ձեռնարկա­տիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.

3) ուսումնաարտադրական գործունեության իրականացում և արտադրանքի իրացում.

4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում:

21. Դպրոցը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

 

III. ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

22. Դպրոցը ռազմագիտության և սպորտի բնագավառում հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող մասնագիտացված հանրակրթական դպրոց է:

23.Դպրոցը պետական ծրագրերին համապատասխան իրականացնում է մարզական և ռազմական առարկաների խորացված ուսուցում:

24.Դպրոցն ըստ հանրակրթական ծրագրերի աստիճանի, իրականացնում է 2-րդ աստիճանի՝ հիմնական հանրակրթական մասնագիտացված (մարզական և ռազմական) ծրագրեր:

25.Դպրոցը հանրակրթական 3-րդ աստիճանի՝ հիմնական մասնագիտացված (մարզական և ռազմական) ծրագրեր կարող է իրականացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության համաձայնությամբ՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

26.Հանրակրթական 2-րդ և 3-րդ աստիճանի ծրագրերն իրականացնում է 7 (յոթ) տարի ընդհանուր տևողությամբ, հետևյալ հաջորդական աստիճաններով.

1)միջին դպրոց, որտեղ ուսումնասիրվում են հանրակրթական 2-րդ աստիճանի հիմնական մասնագիտացված ծրագրերը՝ 4 տարի (6-9-րդ դասարաններ) տևողությամբ,

2)ավագ դպրոց, որտեղ ուսումնասիրվում են հանրակրթական 3-րդ աստիճանի հիմնական մասնագիտացված ծրագրերը՝ 3 տարի (10-12-րդ դասարաններ) տևողությամբ:

27.Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը:

28.Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը:

29.Հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին` սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում, իսկ ռազմական և մարզական կրթական ծրագրերի ավարտին՝ ամփոփիչ գնահատում` պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

30.Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է դպրոցը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

31.Դպրոցի շրջանավարտին` ըստ կրթության մակարդակների, տրվում է հանրակրթական ծրագրերի յուրացումը հավաստող ավարտական փաստաթուղթ` հիմնական կրթության վկայական, և միջնակարգ կրթության ատեստատ:

32.Սովորողների ընդունելությունը կատարվում է դպրոցի կառավարման խորհրդի կողմից հաստատված կարգով:

33.Դպրոցից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելը և ազատելը կատարվում է լիազորված պետական մարմնի սահմանած կարգով:

34.Դպրոցում հանրակրթական հիմնական ծրագրերին համապատասխան ուսումնական գործընթացը կարող է կազմակերպվել խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:

35.Դպրոցի դասարանների կազմավորման կարգը` ըստ սովորողների տարիքի, դասարանի խտության և սովորողների կողմից ուսումնասիրվող հանրակրթական մասնագիտացված (հիմնական և միջնակարգ) ծրագրերի յուրացման արդյունքի, սահմանում է հիմնադիրը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել դպրոցի լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին՝ կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշմամբ:

36.Ելնելով ուսումնական հաստատության առանձնահատկություններից հանրակրթական ուսումնական ծրագրերի իրականացման ժամանակ սովորողների խտությունը մեկ դասարանում կազմում է առավելագույնը 16 սովորող։ Ոչ հանրակրթական ուսումնական ծրագրերի իրականացման ժամանակ դասարանները կարող են միավորվել կամ ծրագրերն իրականացվել փոքր կամ մեծ խմբերով` համաձայն ուսումնական պլանների։

37.Առանձին առարկաների (հիմանական, միջնակարգ և ռազմական և մարզական կրթական) դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի՝

1) համաձայն ուսումնական պլանի(պլանների).

2) խորհրդի որոշմամբ` շահույթի հաշվին:

38.Դպրոցի սաների ուսուցումը կարող է կազմակերպվել ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառողջարարական ճամբարներում:

39.Դպրոցում անհատական կրթությունը կարող է կազմակերպվել սովորողի հետ անհատական աշխատանքի, ինքնակրթության և այլ եղանակներով` ըստ լիազորված պետական մարմնի սահմանած կարգի:

40.Ելնելով դպրոցի առանձնահատկություններից դպրոցում`

1)ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից.

2)ուսումնական շաբաթը՝ 7-օր է.

2)ուսումնական տարին հանրակրթական ծրագրերի մասով՝ 34 շաբաթ է, իսկ մասնագիտացված (ռազմագիտական և մարզական) ծրագրերի մասով՝ հանրակրթական հիմնական ծրագրերի ավարտից հետո, ուսումնադաստիարակչական շաբաթը շարունակվում է ևս 4 շաբաթ.

4)ուսումնական տարին բաժանվում է երկու կիսամյակների:

41.Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասերի, պարապմունքների, դասամիջոցների տևողությունը որոշվում է դասացուցակով:

42.Դպրոցում ուսուցման կազմակերպման ձևը առկա (ստացիոնար) ուսուցումն է գիշերօթիկ կամ երկարօրյա ժամակարգով (ռեժիմով):

43.Ուսումնական տարվա ընթացքում հանրակրթության պետական չափորոշիչների պահանջներին համապատասխան նախատեսվում է սովորողների գիտելիքների կիսամյակային և տարեկան ամփոփում, աշնանայաին, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ:

44.Դպրոցը oրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակը բաշխում է ըստ պետական բաղադրիչով սահմանված, կրթության կառավարման լիազորված պետական մարմնի կողմից երաշխավորված կամ դպրոցի կողմից մշակված և հավանություն ստացած առարկաների (դասընթացների):

45.Դպրոցի ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի կրթության կառավարման լիազորված պետական մարմնի կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:

46.Սովորողների կողմից կրթական յուրաքանչյուր ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, փոխադրման և ավարտման կարգը սահմանում է կրթության կառավարման լիազորված պետական մարմինը: Հանրակրթական (ընդհանուր, ռազմական և մարզական կրթական) ծրագրի նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան:

47.Դպրոցի սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելը և (կամ) ազատելը կատարվում է լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգով` հետևյալ դեպքերում՝

1)ծնողի դիմումի հիման վրա.

2)դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա

3)ծնողի և դպրոցի միջև կնքված պայմանագրի դրույթները` սովորողի կամ ծնողի կողմից չպահպանելու դեպքում:

48.Ուսումնական տարվա ընթացքում օրենքով սահմանված չափով դասերից բացակայած սովորողին քննություններին թույլատրելու, դասընթացը կրկնելու կամ դպրոցը թողնելու կարգը և դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության կառավարման լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան:

49.Դպրոցի սաների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում է բուժանձնակազմը, որը տնօրինության և մանկավարժական կոլեկտիվի հետ միասին վարչական և կարգապահական պատասխանատվություն է կրում բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, աշակերտների առողջության պահպանման, հաստատության սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման համար:

50.Դպրոցի մարզառազմական կրթական ծրագրերի իրականացման համար նախատեսվող ժամաքանակը սահմանվում է՝ հիմք ընդունելով լիազորված պետական մարմնի կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանը:

51.Դպրոցում գործում են մարզական և ռազմական բնույթի խմբակներ:

52.Հանրակրթական ուսումնական ծրագրերի ավարտից կամ յուրացումից հետո կամ այդ ծրագրերի հետ համատեղ սովորողների համար իրականացվում է լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնք հանդիսանում են կրթական գործընթացի շարունակությունը:

53.Դպրոցի տնօրենի որոշմամբ սովորողներին կարող են տրվել առանձին արձակումներ:

54.Դպրոցում օրվա կարգացուցակը հաստատվում է տնօրենի կողմից:

55.Ուսման մեջ բացառիկ հաջողությունների հասած, կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած շրջանավարտը սահմանված կարգով ներկայացվում է ուսման «Գերազանցության մեդալով» պարգևատրման: Տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող և կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած սովորողը պարգևատրվում է գովասանագրով (հիմնական հանրակրթական ծրագրեր իրականացնելու դեպքում շրջանավարտին տրվում է լիազորված պետական մարմնի սահմանած կարգով՝ գերազանցության վկայական):

56.Դպրոցում ուսուցումն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

IV. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

57.Դպրոցի կառավարումն իրականացնում է հիմնադիրը, նրա լիազորված պետական մարմինը՝ նախարարությունը, գործադիր մարմինը՝ տնօրենը, ով պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով: Դպրոցում հիմնադրի որոշմամբ կարող է նախատեսվել նաև կոլեգիալ կառավարման մարմին՝ դպրոցի խորհուրդ:

58.Դպրոցի հիմնադիրն ունի դպրոցի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

59.Դպրոցի հիմնադրի բացառիկ լիազորություններն են՝

1)դպրոցի հիմնադրումը.

2)դպրոցի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3)դպրոցի վերակազմակերպումը.

4)դպրոցը սեփականության իրավունքով հանձնվող և /կամ/ ամրացվող պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

5)դպրոցի կառավարման համակարգի սահմանումը

6)դպրոցի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը,

7)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

60.Նախարարությունն իրականացնում է դպրոցի ընդհանուր կառավարումը, ապահովում է դրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

61.Լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է (այսուհետ՝ Նախարարություն):

62.Նախարարությունը՝

1)իրականացնում է դպրոցի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

2)հաստատում է դպրոցի կանոնադրությունը և կատարում փոփոխություններ կանոնադրությունում.

3)դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

4)վերահսկողություն է իրականացնում դպրոցի գործունեության նկատմամբ.

5)կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում դպրոցի գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

6)լսում է դպրոցի գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքերը.

7)վերահսկողություն է իրականացնում դպրոցին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

8)վերահսկողություն է իրականացնում դպրոցի սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

9)հաստատում է դպրոցի տարեկան ծախսերի նախահաշիվը, հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

10)ապահովում է առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, դասամատյանների, գործածության երաշխավորված փաստաթղթերի ձևերի մշակումը, փորձաքննությունը և հրատարակումը.

11)օրենքով, դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում մասնակցում է խորհրդի ձևավորմանը, կարող է վաղաժամկետ դադարեցնել (ետ կանչել) իր կողմից առաջադրած խորհրդի անդամների լիազորությունները.

12)հիմնադրի սահմանած կարգով ընտրված տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամանակով.

13)դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է`

ա.դպրոցի հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակները.

բ.հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

14)իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

15)իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

54.Դպրոցի գործունեության վերահսկողությունն իրականացնում են` հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ:

63.Դպրոցն ունի կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):

64.Նախարարությունը դպրոցի խորհուրդ ստեղծելու որոշում ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում կազմակերպում է խորհրդի ընտրության գործընթացը:

Խորհրդի անդամների թեկնածուները, ըստ նախարարության կողմից հաստատված խորհրդի ընտրության կարգի, առաջադրվում են՝

ա)դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից՝ փակ քվերակությամբ.

բ)դպրոցի ծնողական խորհրդի կողմից՝ փակ քվեարկությամբ.

գ)նախարարության կողմից՝ (3 օրվանից ոչ շուտ) 7 օրվա ընթացքում:

Խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք:

Դպրոցի տնօրենը չի կարող առաջադրվել (ընտրվել) խորհրդի կազմում:

65.Խորհրդի անդամների թիվը և բաշխումը համապատասխանաբար՝ ըստ դպրոցի մանկավարժական խորհրդի, ծնողական խորհրդի և տեղական կառավարման մարմնի և պետական լիազորված մարմնի՝ կատարվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով:

66.Դպրոցի խորհրդի առաջին նիստը գումարվում է նախարարության պահանջով՝ խորհրդի անվանական կազմը հաստատելուց 7 օրվա ընթացքում:

Խորհրդի առաջին նիստը, մինչև խորհրդի նախագահի ընտրությունը ղեկավարում է խորհրդի անդամներից տարիքով ավագը:

Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ, ընտրվում է խորհրդի նախագահ՝ խորհրդի լիազորության ամբողջ ժամկետով:

67.Խորհրդի նախագահի լիազորությունները կարող են դադարել իր դիմումի համաձայն:

68.Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են՝

1)առաջադրողի նախաձեռնությամբ և խորհրդի որոշմամբ.

2)իր դիմումի համաձայն:

Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում ներկայացնում է նոր թեկնածու:

69.Խորհուրդը՝

1)նախարարության կողմից սահմանված ուսումնական հաստատության տնօրենի նշանակման կարգի համաձայն՝ ընտրում է հաստատության տնօրեն, սահմանում է տնօրենի վարձատրության կարգը և պայմանները.

2)կարող է որոշում ընդունել դպրոցում աուդիտ անցկացնելու մասին (դպրոցի բյուջեյի հաշվին) և հաստատել աուդիտն իրականացնողի վարձատրության չափը.

3)հաստատում է դպրոցի ներքին կարգապահական կանոնները, քննարկում և հավանություն է տալիս դպրոցի ամենամյա ծախսերի նախահաշվին, հաստիքային ցուցակին և առաջարկություն ներակայացնում նախարարություն.

4)քննարկում է ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվություններն ու հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

5)հիմնադրի կողմից սահմանված կարգով որոշում է դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները.

6)հաստատում է իր աշխատակարգը, ընտրում խորհրդի նախագահ.

7)դպրոցի գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում նախարարություն.

8)հաստատում է դպրոց ընդունվողների ընդունելության կազմակերպման, անցկացման և ընդունելության հանձնաժողովի ձևավորման կարգը.

9)հաստատում է դպրոցի ներքին կանոնակարգերը՝ գործող օրենսդրությանը համապատասխան.

10)վերահսկողություն է իրականացնում խորհրդի որոշումների կատարման նկատմամբ.

11)իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

70.Խորհրդի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նախարարության որոշմամբ՝

1)սահմանված կարգի խախտմամբ տնօրեն ընտրելու դեպքում.

2)տնօրենի՝ պաշտոնավարության ընթացքում խախտումներ թույլ տալու պատճառով նրա հետ կնքած աշխատանքային պայմնագրի դադարեցման որոշում չընդունելու դեպքում:

71.Նախարարության (նրա ղեկավարի) կամ դպրոցի ենթակայության փոփոխումը չի կարող հիմք հանդիսանալ խորհրդի լիազորությունների դադարեցման համար:

72.Խորհրդի անդամը իրավունք ունի՝

1)հանդիպել դպրոցի ուսուցիչների, դաստիարակների, վարչական աշխատողների և սովորողների հետ,

2)ներկա գտնվել դպրոցում իրականացվող կրթադաստիարակչական և այլ ծրագրերի իրականացման գործընթացներին,

73.Խորհրդի նախագահգը՝

1)կազմակերպում է խորհրդի աշխատանքերը.

2)նախագահում է խորհրդի նիստերը.

3)կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք.

4)խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում համակարգում է դպրոցի տնօրենի և խորհրդի անդամների կապերը։

74.Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:

75.Խորհրդի նիստերը գումարվում են նախագահի կողմից՝ առնվազն եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, տնօրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով:

76.Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

77.Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի:

Խորհրդի նիստերն արձանագրվում են:

Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում:

78.Դպրոցի տնօրենը, նրա տեղակալները, խորհրդի անդամները դպրոցի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն՝ ի շահ իրենց կողմից ներկայացվող հաստատության:

79.Դպրոցի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:

80.Դպրոցի տնօրեն կարող է ընտրվել կրթության կառավարման պետական լիազոր մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած, բարձրագույն կրթություն ունեցող և զինվորական ծառայություն անցած անձը:

81. Դպրոցի տնօրենը՝

1)խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցի զարգացման ծրագիրը, հաստիքացուցակը` համաձայն մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի և նկարագրի, տարիֆիկացիան, շահույթի բաշխման նախագիծը.

2)մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալների, դասղեկների, դաստիարակիների առարկայական մեթոդական միավորումների նախագահների և մանկավարժների հաշվետվությունները.

3) մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

4)լիազորված պետական մարմնի կողմից հաստատված՝ <<Ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի>> օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում <<Դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի>> կարգը.

5)իրականացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական և այլ կադրերի ընտրությունը` համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի, աշխատանքի ընդունումը, տեղաբաշխումը և աշխատանքային պայմանագրի լուծումը.

6)ուսուցչական աշխատանքի ընդունվելու բացառիկ դեպքը սահմանվում է՝ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

7)Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, կանոնադրության, պաշտոնի նկարագրի և աշխատանքային պայմանագրի համաձայն սահմանում է աշխատողների աշխատանքային պարտականությունները, աշխատանքային ռեժիմը, ստեղծում պայմաններ նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար: Խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.

8)նշանակում է իր տեղակալներին, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարներին, կատարում է աշխատանքի բաշխում նրանց միջև՝ համաձայն կանոնադրության և Հայաստանի Հանրապետության մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրերի.

9)վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

10)ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

11)ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.

12)Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով՝ կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման, ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, ինչպես նաև սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար.

13) համակարգում և հսկում է կառուցվածքային ստորաբաժանումների, մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը.

14)սահմանում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում մասնաճյուղի կամ կառուցվածքային ստորաբաժանման իրավասությունները.

15)ապահովում է լիազորված պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

16)ապահովում է՝ կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը հանրակրթության կառավարման մարմինների հետ.

17)ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը, սանիտարահիգիենիկ վիճակի, աշխատանքի անվտանգությանը և սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը.

18)ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում.

19)օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, լիազորված պետական մարմնի և խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

20)իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և դպրոցի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

82. Դպրոցի տնօրենը պարտավոր է չկատարել դպրոցի կառավարման մյուս մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կանոնադրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

83. Տնoրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալը` անհնարինության դեպքում այլ անձ, ով դպրոցի խորհրդի անդամ չէ:

84. Տնօրենի լիազորությունները դադարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է համապատասխան լիազոր մարմնի կողմից` համաձայն հիմնադրի կողմից հաստատված` «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի(ՀՀ կառավարության 04.03.2010թ., թիվ 319-Ն որոշմամբ հաստատված):

85. Դպրոցի տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը՝

1)պատասխանատու է դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման,հանրակրթական ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար.

2)հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.

3) Դպրոցի տնօրենի հետ համատեղ իրականացնում է հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների մեթոդական ղեկավարումը, ապահովում է լիազորված պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

4)կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակ­չական աշխատանքների վիճակի մասին հաշվետվություններ.

5)ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները, ընդհանրացնում և տարածում մանկավարժական աշխատանքի արդյունավետ փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.

6)կազմակերպում է սովորողների ուսումնական պարապմունքների հսկողություն: Ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.

7)հսկում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը:

86. Դպրոցի տնօրենի` մասնագիտացված կրթական ծրագրերի գծով տեղակալը`

1)պատասխանատու է դպրոցի մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացման գործընթացի կազմակերպման, կատարման, դասավանդման որակի և սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազը պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար.

2)կազմում է ռազմամարզական ուսումնական պարապմունքների դասացուցակը.

3)ուսումնադաստիարակ­չական աշխատանքների վիճակի մասին ներկայացնում է հաշվետվություններ.

4)ղեավարում է մասնագիտացված ծրագրերի մասով առարկայական մեթոդական միավորումների աշխատանքերը, ընդհանրացնում և տարածում է մանկավարժական աշխատանքների և մեթոդների լավագույն փորձը.

5)կազմակերպում և իրականացնում է սովորողների, փոխադրական և ամփոփիչ գնահատումներ.

6)սովորողի կողմից ռազմամարզական կրթական ծրագրերի բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները չապահովելու դեպքում առաջարկություն է ներկայացնում տնօրենին ծնողի և դպրոցի միջև կնքած պայմանագրի լուծման մասին:

7)իրականացնում է մասնագիտացված ծրագրերի մասով ուսումնադաստիարակչական աշխատանքերի ղեկավարումը.

8)ներակայցնում է հաշվետվություններ կատարված աշխատանքերի վերաբերյալ.

87.Դպրոցի տնօրենի` մասնագիտական աջակցությունների գծով տեղակալը`

1)կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը.

2)ապահովում է դպրոցի և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.

3)կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը.

4)դպրոցի, նրա ստորաբաժանումների, մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործում.

5)ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում դաստիարակչական գծով մանկավարժական աշխատողների արդյունավետ, սահմանված կարգով երաշխավորված փորձը տարածելու համար.

6)աշխատանք է տանում սովորողների վարքագծի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցի ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը.

7)հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.

8)ցուցումներ և հանձնարարաություններ է տալիս դաստիարակներին և վերահսկում է նրանց աշխատանքը.

9)հսկողություն է իրականացնում է սովորողների հանգիստի և ժամանցի կազմակերպման վրա.

10)համակարգում է սովորողների հայրենասիրական, աշխատանքային, բնապահպանական, բարոյահոգեբանական և ընդհանուր դաստիարակությանն ուղղված միջոցառումների կազմակերպումը.

11)հսկում է սովորողների և դաստիարակաների կողմից սույն կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը.

12)կազմում է դպրոցի դաստիարակչական աշխատանքերի տարեկան համալիր ծրագիրը:

88. Դպրոցի տնօրենի` տնտեսական աշխատանքի գծով տեղակալը`

1)պատասխանատու է դպրոցի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, դպրոցի սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի ուսումնական պարապմունքների` դասասենյակների ժամանակին նախապատրաստման հակահրդեհային պաշտպանության, սպասարկող, տեխնիկական անձնակազմի աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության տեխնիկայի համար.

2)միջոցներ է ձեռնարկում դպրոցի ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար:

89.Դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)`

1) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության ճանաչողական բնույթի մանկապատանեկան միջոցառումներ.

2)պահպանում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

90. Դասարանի ղեկավարը՝ (երկարօրյա կամ գիշերօթիկ ժամակարգով (ռեժիմով) աշխատող դպրոցի դաստիարակը)`

1)դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների հետ.

2)նպաստում է դպրոցի և ընտանիքի մանկավարժական միասնական պահանջների ապահովմանը սովորողների նկատմամբ.

3)անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական oգնություն.

4)իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, դպրոցի տնoրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկատվություն.

5)կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ.

6)դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին կարգապահական տույժի ներկայացնելու հարցը.

7)արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել, ինչպես նաև խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը,

8)դաստիարակը կատարում է նաև երկարօրյա կամ գիշերօթիկ ժամակարգով պայմանավորված այլ մանկավարժական պարտականություններ` ըստ աշխատանքային պայմանգրի:

91.Ավագ դաuտիարակը՝

1) դաuտիարակչական աշխատանք է տանում uովորողների շրջանում` uերտորեն համագործակցելով մանկավարժների հետ.

2) դպրոցի oրակարգերով ու կրթական ծրագրերով նախատեuված ժամերին uովորողների հետ անցկացնում է ռազմագիտության, ռազմահայրենաuիրական ու ռազմամարզական կրթական, ինչպեu նաև uովորողների առողջության ամրապնդմանը և ֆիզիկական զարգացմանը նպաuտող կրթական և այլ ծրագրեր.

3) իր վերադաuներին ներկայացնում է իրեն ենթակա uովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մաuին տեղեկություններ, ինչպեu նաև առաջարկություններ` uովորողների կողմից թույլ տրված խախտումների վերացման նպատակով.

4) ուuուցչի բացակայության դեպքում կամ uովորողների ազատ ժամերին uովորողների համար կազմակերպում է ռազմահայրենաuիրական, ռազմագիտական ուuումնական պարապմունքներ, անցկացնում է զրույցներ, ինչպեu նաև ապահովում է uովորողների ներկայությունը դաuապատրաuտմանը.

5) օրակարգերով սահմանված կամ ազատ ժամերին կազմակերպում է սովորողների հանգիստը` (դաստիարակչական բնույթի զրույցներ, խաղեր և այլն).

6) հետևում է uովորողների կողմից oրակարգերի ու կանոնակարգերի պահանջների պահպանմանը և դաuապատրաuտման ընթացքին.

7) արգելում է uովորողների այն գործողությունները, որոնք կարող են uովորողի առողջության ու կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուuումնադաuտիարակչական աշխատանքների իրականացումը.

8) ապահովում է uովորողների կողմից դպրոցի ներքին կարգապահական կանոնների ու կանոնակարգերի պահանջների կատարումը, հետևում է իրեն ենթակա uովորողների արտաքին տեuքին և կեցվածքին, համազգեuտ կրելու կանոնների պահպանմանը, հանդերձանքի, համազգեuտի և կոշկեղենի ճիշտ հարմարեցմանը.

9) կազմակերպում է իրեն ենթակա uովորողներին հատկացված նյութական միջոցների ժամանակին uտացումը, ճիշտ շահագործումը, պահպանումն ու նորոգումը, մշտապես uտուգում է դրանց առկայությունը, վիճակը և ամuական առնվազն մեկ անգամ կատարում հաշվառում.

10) հետևում է uովորողների կողմից զբաղեցված տարածքի, շինությունների վիճակին ու ճիշտ շահագործմանը, տարածքի մաքրությանը, ինչպեu նաև տարածքում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը.

11) կազմակերպում է իրեն ենթակա uովորողների բուժքննության, անձնական հիգիենայի պահպանման և բաղնիքալվացքատնային աշխատանքները.

12) իր անմիջական ղեկավարին զեկուցում է ենթակաների բոլոր խնդիրների, զանցանքների և կարգապահական խախտումների մաuին, նրանց ներկայացնում է խրախուuանքների կամ տույժերի.

13) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, իրավական այլ ակտերով, աշխատանքային պայմանագրերով, դպրոցի կանոնակարգերով, դպրոցի խորհրդի կամ տնoրենի կողմից uահմանված այլ լիազորություններ:

92.Հերթապահ դաuտիարակը՝

1) դաuտիարակչական աշխատանք է տանում uովորողների շրջանում` uերտորեն համագործակցելով ավագ դաստիարակների հետ.

2) իր վերադաuներին ներկայացնում է իրեն ենթակա uովորողների հաճախումների և վարքի մաuին տեղեկություններ, ինչպեu նաև առաջարկություններ` uովորողների կողմից թույլ տրված խախտումների վերացման նպատակով.

3) հետևում է uովորողների կողմից oրակարգերի ու կանոնակարգերի պահանջների պահպանմանը.

4) օրակարգերով սահմանված կամ ազատ ժամերին կազմակերպում է սովորողների հանգիստը` (դաստիարակչական բնույթի զրույցներ, ֆիլմերի դիտում, խաղեր և այլն).

5) արգելում է uովորողների այն գործողությունները, որոնք կարող են uովորողի առողջության ու կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուuումնադաuտիարակչական աշխատանքների իրականացումը.

6) ապահովում է uովորողների կողմից դպրոցի ներքին կարգապահական կանոնների ու կանոնակարգերի պահանջների կատարումը, հետևում է իրեն ենթակա uովորողների արտաքին տեuքին և կեցվածքին, համազգեuտ կրելու կանոնների պահպանմանը, հանդերձանքի, համազգեuտի և կոշկեղենի ճիշտ հարմարեցմանը.

7) տնoրենի կողմից uահմանված հերթապահությունների ցուցակին համապատաuխան հերթապահում է դպրոցում, այդ թվում` գիշերը.

8) կազմակերպում է իրեն ենթակա uովորողներին հատկացված նյութական միջոցների ճիշտ շահագործումը, պահպանումն ու նորոգումը, մշտապես uտուգում է դրանց առկայությունը և վիճակը.

9) հետևում է uովորողների կողմից զբաղեցված տարածքի, շինությունների վիճակին ու ճիշտ շահագործմանը, տարածքի մաքրությանը, ինչպեu նաև տարածքում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը.

10) կազմակերպում է իրեն ենթակա uովորողների բուժքննության, անձնական հիգիենայի պահպանման և բաղնիքալվացքատնային աշխատանքները.

11) իր անմիջական ղեկավարին զեկուցում է ենթակաների բոլոր խնդիրների, զանցանքների և կարգապահական խախտումների մաuին, նրանց ներկայացնում է խրախուuանքների կամ տույժերի.

12) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, իրավական այլ ակտերով, աշխատանքային պայմանագրերով, դպրոցի կանոնակարգերով, դպրոցի խորհրդի կամ տնoրենի կողմից uահմանված այլ լիազորություններ.

93.Դպրոցի սպորտային ծրագրերի պատասխանատուն Ֆիզղեկն է:

94.Ֆիզղեկը՝

1) հետևում է սովորողների առողջության ամրապնդմանը, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորմանը և օժանդակում է սովորողների ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը.

2) հետևում է ֆիզկուլտուրայի և սպորտի ինքնուրույն պարապմունքների անցկացմանը, օլիմպիական խաղերի, անվանի մարզիկների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը.

3) կազկակերպում է առողջարարական միջոցառումներ, արշավներ, մրցումներ, մրցաշարեր և մարզախաղեր.

4) կազկակերպերպում և անցկացնում է ֆիզիկական կուլտուրայի առարկայական օլիմպիադան դպրոցում, օլիմպիական և սպորտային այլ մրցումներ.

5) վերահսկում է սպորտային խմբակներում աշխատանքը.

6) աչքի ընկնող սովորողներին ներկայացնում է խրախուսման:

95.Դպրոցի ռազմական հոգեբանը՝

1) սովորողների մեջ բարձրացնում է Հայաստանի Հնարապետության զինված ուժերի հանդեպ հավատը և հեղինակությունը.

2) աջակցում է ռազմահայրենասիրական դաստիարակությանը՝ երկիրը հավանական հակառակորդից պաշտպանելու վճռական դիրքորոշումների ձևավորմանը.

3) մասնագիտական ընտրության նպատակով ուսումնասիրում է սովորողների ընդունակությունները, կամային որակները, ուշադրության, իմացական գործընթացների, հուզական հակազդումների ճշգրտությունն ու արագությունը և մի շարք այլ առանձնահատկություններ.

4) աջակցում է կոլեկտիվներում կոնֆլիկտների առաջացման և հաղթահարման համար անհրաժեշտ հոգեբանական հատկանիշների ձևավորմանը.

5) աշխատանքեր է տանում հակառակորդի բացասական տեղեկատվական ինֆորմացիայից պաշտպանվելու համար անհրաժեշտ գիտելիքների և հոգեբանական կայունության ձևավորման ուղղությամբ.

V. ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

96.Դպրոցի կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ`

1)մանկավարժական խորհուրդ,

2)առարկայական մեթոդական միավորումներ,

3)ծնողական, աշակերտական (անհրաժեշտության դեպքում նաև՝ հոգաբարձուների) խորհուրդներ:

Դպրոցում կարող են ձևավորվել խորհրդակցական կամ խորհրդատվական այլ մարմիններ:

97. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է մանկավարժական կոլեկտիվի օգոստոսին իրականացվող առաջին նիստում: Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է տնօրենի հրամանով` մեկ ուսումնական տարի ժամկետով: Մանկավարժական խորհրդի անվանական կազմը արձանագրվում է մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանում: Մանկավարժական խորհրդի կազմը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով՝

1)քառասուն մանկավարժներից ավելի համակազմ ունենալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են՝ տնօրենը, ուսումնական, դաստիարակչական և մասնագիտացված աշխատանքների գծով տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները, ծնողական խորհրդի, հոգաբարձումների խորհրդի մեկական ներկայացուցիչներ, արհմիութենական կոմիտեի նախագահը, առարկայական կազմված մեթոդական միավորումների կողմից առաջադրված 3-5 մանկավարժներ, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ.

2)մինչև քառասուն մանկավարժներից դպրոցներում բոլոր մանկավարժական աշխատողները համարվում են մանկավարժական խորհրդի անդամներ:

98. Մանկավարժական խորհուրդը, լիազորված պետական մարմնի սահմանած կարգով, իր կազմից, գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի անդամության թեկնածուներ:

99. Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝

1) դպրոցի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն խորհրդի հաստատմանը,

2)հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան հանրակրթական հիմնական (ընդհանուր, ռազմական կրթական) ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունակություններին,նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան. նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը,

3)ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի հետ կապված աշխատանքերի կազմակերպման հարցերը.

4)հանրակրթական (ընդհանուր, ռազմական կրթական) ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, ինչպես նաև նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները և այլ նյութեր.

5)դպրոցի կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական (տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլ բնույթի) ծառայություններ մատուցելու հարցը.

6)ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:

100. Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում՝

1)դպրոցի աշխատանքային ռեժիմի և աշխատանքային շաբաթվա տևողության մասին.

2)դպրոցի ավագ դասարանի հոսքերի ձևավորման մասին.

3)սովորողներին դասարանից դասարան փոխադրելու, ամառային առաջադրանքներ տալու և նույն դասարանում մնալու մասին.

4)դպրոցի փոխադրական դասարաններում ռազմական կրթական ծրագրերից տարեվերջյան քննություններ սահմանելու մասին.

5)սովորողներին քննություններին թույլատրելու, գովասանագրով պարգևատրելու մասին.

6) որևէ առարկայի ուսումնասիրությունից ազատելու մասին.

7)բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշման և քննությունների անցկացման ժամանակացույցի մասին.

8)սովորողներին վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու մասին.

9)դպրոցների շրջանավարտներին, ըստ կրթական մակարդակների, ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ) տալու, գերազանցության մեդալով պարգևատրելու մասին.

10)օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսում կիրառելու մասին.

11)դպրոցի ուսումնական պլանի համապատասխան ժամաքանակների բաշխման մասին և ներկայացնում է տնօրենի հաստատմանը.

12) դպրոցի ուսումնական գործընթացին վերաբերող այլ հացերի մասին:

101.Մանկավարժական խորհրդի աշխատանքը ղեկավարում է դպրոցի տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), որն ի պաշտոնե մանկավարժական խորհրդի նախագահն է:

102.Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է անդամներից ընտրված քարտուղարը, որի բացակայության դեպքում ընտրվում է նոր քարտուղար:Քարտուղարը պատասխանատու է մանկավարժական խորհրդի արձանագրությունների բարեխիղճ կազման համար, նիստի արձանագրությունը կազմվում է եռօրյա ժամկետում, ստորագրվում և վավերացվում է խորհրդի նախագահի կողմից: Մանկավարժական խորհրդի նիստը հնարավորության դեպքում կարող է ձայնագրվել:

103.Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր`

1)տնօրենի նախաձեռնությամբ.

2)մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ.

3)լիազորված պետական մարմնի նախաձեռնությամբ:

104.Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են: Դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում չընդգրկված բոլոր մանկավարժները կարող են ներկա գտնվել նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

105.Անհրաժեշտության դեպքում՝ մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդակցական ձայնի իրավունքով, հրավիրվում են ծնողներ, աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ և այլ անձինք: Տնօրենը մանկավարժական խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է դպրոցի աշխատակիցներին մանկավարժական խորհրդի նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Մանկավարժական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ: Մանկավարժական խորհրդի նիստը իրավազոր է, եթե դրան մասնակցում են մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, իսկ խորհրդի ընտրության ժամանակ` առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:

106.Կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների ընտրությունն անցկացվում է փակ քվեարկությամբ: Ընտրված են համարվում երկու առավել ձայն հավաքած ներկայացուցիչները:

107.Մանկավարժական խորհրդի անդամների ձայների հավասար բաժանվելու դեպքում ընդունվում է տնօրենի առաջարկը: Եթե տնօրենը համաձայն չէ մանկավարժական խորհրդի ընդունած որոշման հետ, վերջնական որոշումը կայացնում է լիազորված պետական մարմինը՝ մեկ շաբաթվա ընթացքում:

108.Մանկավարժական խորհրդի որոշումների կատարումը ապահովում է տնօրենը և պարբերաբար զեկուցում է մանկավարժական խորհրդին արդյունքների մասին:

109.Առարկայական մեթոդական միավորումները ստեղծվում են նույն առարկայի երեք և ավելի ուսուցիչների առկայության դեպքում։ Հակառակ դեպքում կարող են ձևավորվել մեթոդական միավորումներ հարակից առարկաների ուսուցիչներից։

110.Առարկայական մեթոդական միավորումը`

1)քննարկում է հանրակրթական (ընդհանուր, ռազմական կրթական) առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները, մեթոդական ձեռնարկները և դրանց քննարկումների վերաբերյալ ուսուցիչներին տալիս երաշխավորություններ.

2)ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և ներդնում պրակտիկ աշխատանքում.

3)նպաստում է ուսուցիչների որակավորման բարձրացմանը.

4)որակավորման տարակարգ չունեցող սկսնակ ուսուցիչներին նախապատրաստում է ատեստավորման.

5)կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական-մեթոդական, խորհրդակցություններ, խորհրդատվություններ.

6)ուսուցիչներին հաղորդակից է դարձնում մանկավարժության նորագույն նվաճումներին, կազմակերպում է սեմինարներ, մանկավարժական-մեթոդական ընթերցումներ.

7) սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձաքննություն.

8)մանկավարժական խորհրդում քննարկելուց հետո առաջարկություն է ներկայացնում տնօրենին` ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման մասին.

9)կատարում է ուսումնական պլանով սահմանված դասաժամերի նախնական բաշխում և առաջարկություն է ներկայացնում դպրոցի տնօրենին.

10)կազմակերպում է դպրոցական օլիմպիադաներ, մրցույթներ և այլ միջոցառումներ։

111.Ուսուցիչների նախաձեռնությամբ կարող են տարբեր ուսումնական հաստատությունների միջև ստեղծվել մեթոդական միավորումներ։

112.Մեթոդական միավորումների նիստերը գումարվում են ամիսը առնվազն մեկ անգամ: Սահմանված կարգով նիստերն արձանագրվում են։

113. Դասարանների ծնողական խորհուրդները` նախագահ և երկուսից չորս անդամի կազմով ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովի կողմից մեկ ուսումնական տարվա համար:

114. Դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է դասարանների ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է:

115. Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:

116. Դասարանական և ծնողական խորհուրդների նիստերը իրավազոր են, եթե դրանց մասնակցում են ծնողական խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումը արգելվում է:

117. Ծնողական, դասարանական խորհուրդների նիստերին մասնակցում են դասղեկները, իսկ դպրոցականինը` տնօրենը:

118. Դպրոցին վերաբերող համընդհանուր հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը հրավիրում է ընդհանուր ժողովներ: Ուսումնական տարվա ընթացքում, համաձայն դպրոցի ուսումնադաստիարակչական պլանի, հրավիրվում են դասարանականը` ոչ պակաս չորս անգամ, համադպրոցական` երկու անգամ: Տնօրենի, ծնողական խորհուրդների և դասղեկների նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ համադպրոցական և դասարանական ծնողական ժողովներ:

119. Դպրոցի ծնողական խորհուրդը՝

1)դպրոցի խորհրդի ձևավորման կարգի պահանջներին համապատասխան, իր կազմից առաջադրում է խորհրդի անդամության թեկնածուներ: Գրանցված թեկնածուներից ընտրված են համարվում փակ քվեարկությամբ առավել ձայն հավաքած երկու թեկնածուները.

2)դպրոցի տնօրենի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտականությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.

3)մասնակցում է դպրոցի վճարովի ծառայությունների կազմակերպման, պայմանագրերի կնքման և արտաբյուջետային միջոցների տնօրինման աշխատանքներին.

4)աջակցում է դպրոցի դժվար դաստիարակվող սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցության կազմակերպմանը.

5)լսում է տնօրենի հաղորդումը դպրոցի գործունեության վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումներ.

6)Դպրոցի և ծնողների միջև ամրապնդում է կապերը, մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հարցերում ձևավորում է միասնական պահանջներ.

7)ներգրավում է ծնողներին սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.

8)օգնում է դպրոցի սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում.

9)մասնակցում է սովորղների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է դպրոցի ուսումնանյութական բազայի հարստացմանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.

10) մասնակցում է ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաներին նյութական օգնություն ցույց տալու գործին.

11)աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.

12) ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը.

13)ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ.

14)ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:

120. Դպրոցի ծնողական խորհուրդը համագործակցում է դպրոցի մանկավարժական և հոգաբարձուների խորհուրդների հետ:

121. Դպրոցի ծնողական խորհուրդը տնօրենի նկատմամբ անվստահությունը կարող է ներկայացնել դպրոցի խորհրդին:

122. Ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները:

123.Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենքով սահմանված կարգով:

124.Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոցի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:

125.Դպրոցի սովորողների ինքնավարության և ինքնակառավարման լիազորություններով օժտված ներկայացուցչական մարմինը աշակերտական խորհուրդն է, որը ստեղծվում է ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան դպրոցի գործունեության կազմակերպմանը նպաստելու, անմիջականորեն իրենց վերաբերող հարցերի մասին սովորողների կարծիքի ազատ արտահայտումն ապահովելու , դրանք դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններին ներկայացնելու, սովորողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ դպրոցի կանոնադրության դրույթների պահպանումը վերահսկելու նպատակով և ղեկավարվում է նախարարության կողմից հաստատված աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ:

126.Աշակերտները կարող են ստեղծել նաև ըստ հետաքրքրությունների ակումբներ, միավորումներ, որոնք հանդիսանում են աշակերտական ինքնավարության զարգացմանը նպաստող օղակներ:

127.Հոգաբարձուների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել դպրոցի գործունեությամբ շահագրգիռ անձինք, անհատ ձեռներեցներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ:

128.Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է առնվազն հինգ հոգաբարձուներից:

129.Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավասու է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

130.Հոգաբարձուների խորհրդի որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նիստեր գումարվում են տարվա ընթացքում առնվազն չորս անգամ: Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են:

131.Հոգաբարձուների խորհուրդը`

1)օժանդակում է դպրոցի համար ֆինանսական միջոցների հայթայթմանը, նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, արտաբյուջետային ֆոնդի ձևավորմանը.

2)նպաստում է դպրոցի կողմից իրականացվող լրացուցիչ, ինչպես նաև օրենքին և կանոնադրությանը չհակասող այլ ծրագրերի իրականացմանը.

3)աջակցում է սոցիալական ծրագրերի իրականացմանն ու աշակերտների ամառային հանգստի կազմակերպմանը.

4)լսում է իր հատկացրած միջոցների նպատակային ծախսման վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը.

5) մասնակցում է դպրոցի զարգացման ծրագրերի քննարկմանը.

6)իր կազմից ընտրում է դպրոցի մանկավարժական խորհրդի անդամ.

7)օժանդակում է այլ ուսումնական հաստատությունների հետ դպրոցի համագործակցությանը, միջազգային կապերի ստեղծմանը:

132.Հոգաբարձուների խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է ավագ հոգաբարձու` մեկ տարի ժամկետով:

133.Ավագ հոգաբարձուն`

1)կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, հրավիրում է խորհրդի նիստ և վարում այն.

2)հոգաբարձուների խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իրականացնում է հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն տրված լիազորությունները:

134. Հոգաբարձուների խորհրդի տրամադրած ֆինանսական միջոցները մուտքագրվում են դպրոցի արտաբյուջետային հաշվին: Այդ միջոցների օգտագործումը կատարում է տնօրենը` համաձայն խորհրդի կողմից հաստատված նախահաշվի: Խոշոր միանվագ մուծումների դեպքում հոգաբարձուների խորհուրդը դպրոցին կարող է առաջարկել նպատակային ծրագիր:

135. Հոգաբարձուների խորհրդի անդամները, խորհրդակցական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել խորհրդի նիստերին, եթե քննարկվում է հոգաբարձուների խորհրդի առաջարկությունը: Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչը կարող է մասնակցել խորհրդի այն նիստին, որում քննարկվում է հոգաբարձուների խորհրդի կողմից առաջարկված նախահաշիվը կամ նպատակային ծրագիրը:

136. Դպրոցի տնoրենը, նրա տեղակալները, խորհրդի, ինչպես նաև խորհրդակցական մարմինների անդամները դպրոցի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն

և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող դպրոցի:

 

 

VI. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

137. Դպրոցի կրթական գործընթացի մասնակիցներն են`

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` լիազորված պետական մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:

138.Դպրոցի սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

139.Սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

140.Դպրոցն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական oգնություն և սպասարկում, ինչպես նաև սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ:

141.Յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն, որն իրականացվում է դպրոցի բժշկական օգնության և սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության կողմից:

142.Դպրոցի կարգապահությունն ապահովվում է օրենքով, կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:

143.Դպրոցի ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դասարանների սովորողների նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժեր:

144.Սովորողների համար հիմնադրի, լիազորված պետական մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցի, ինչպես նաև սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

145.Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունքը սահմանափակվում է օրենքով:

146.Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

147.Սովորողի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության կամ ծանր վնաս այն անձի կողմից, ում վրա դրված են այդ պարտականությունները, ըստ ծառայության, կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

VII. ԴՊՐՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ,

ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

148.Դպրոցի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև դպրոցի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

149.Դպրոցն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հիմնադրի անունից լիազորված պետական մարմնի համաձայնությամբ հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Ամրացված գույքի oգտագործման արդյունքում դպրոցի ստացած եկամուտները նրա սեփականությունն են:

150.Դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները սահմանում է հիմնադիրը:

151.Դպրոցին ֆինանսավորում է հիմնադիրը: Դպրոցի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

152.Դպրոցի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական (ընդհանուր, ռազմական կրթական) ծրագրերի` կախված սովորողների թվից՝

1)դպրոցը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում.

2)լրացուցիչ ֆինանսավորման կարգը սահմանում է հիմնադիրը:

153. Դպրոցի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

1)հիմնադրի սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.

2)բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և oտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

3)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և կանոնադրությանը չհակասող գործունեությունից ստացված միջոցները:

154.Դպրոցի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված աուդիտորի կամ հիմնադրի ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:

 

 

VIII. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

155.Դպրոցը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Դպրոցի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է պետական բյուջե:

comments powered by Disqus