• Հեռ:+374 (10) 476339
  • Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00

  • Հայաստանի Հանրապետություն
  • Նուբարաշենի 6-րդ փողոց 2-րդ շենք
  • Հեռ:+374 (10) 476339

րամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց ՊՈԱԿ-ը Հայաստանի Բնության պետական թանգարանի հետ համատեղ իրականացրեց միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին։ Միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի Բնության պետական թանգարանում, որտեղ   իրենց երգ ու պարով, ասմունքով հանդես եկան մարզառազմական     դպրոցի աշակերտները։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ բնապահպանության փոխնախարար ԳՍանոսյանը, բնության թանգարանի հովանավոր և մեծ բարերար Լ․ Ահարոնյանը և այլ հյուրեր։

Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի փոխտնօրեն, գ-տ Վ․ Բալիկյանը հանդես եկավ զեկույցով:

Մինչ միջոցառման սկիզբը, դպրոցի աշակերտները   թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանի ուղեկցությամբ անցկացրեցին փոքրիկ էքսկուրսիա,

ինչպես նաև մասնակցեցին թանգարանի առաջին սրահի վերաբացման հանդիսավոր արարողությանը։    

Հայաստանի Բնության պետական թանգարանի կողմից դպրոցը պարգևատրվեց ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ,,,,

 

 

 

 

 


Մեր մասին

«Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ը, բացի հանրակրթական չափորոշիչներին համապատասխան ծրագրերից, իրականացնում է նաև ռազմարվեստի, մարտարվեստի, կրակային պատրաստության և այլ մասնագիտացված առարկաների դասավանդում, որոնք սիրով և մեծ հետաքրքրությամբ են ուսումնասիրում մեր սաները: Սովորելով այստեղ` նրանք դառնում են ոչ միայն կոփված և խելացի, այլև ինքնուրույն ու կազմակերպված:

Դպրոցի մասին

«Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցը» հիմնադրվել է 2016-2017 ուստարվա ընթացքում:

Մեր կրթօջախը Նուբարաշենի մարզառազմական դպրոցի և «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի իրավահաջորդն է, որն իր 15-ամյա գործունեության ընթացքում բազում հայրենանվեր սպաներ է տվել հայոց բանակին:

Մարզառազմական մասնագիտացված այս կրթօջախը հայրենասիրական դաստիարակություն է տալիս մեր ազգի այն պատանիներին, ովքեր նախընտրում են ստանալ ռազմական գիտելիքներ, մարզվել, կոփվել ու դառնալ մեր ազգի արժանավոր զավակը:

Մեր դպրոցն իր գործունեությունը ծավալում է՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված կանոնադրության:

Դասապրոցես

«Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ը, բացի հանրակրթական չափորոշիչներին համապատասխան ծրագրերից, իրականացնում է նաև ռազմարվեստի, մարտարվեստի, կրակային պատրաստության և այլ մասնագիտացված առարկաների դասավանդում, որոնք սիրով և մեծ հետաքրքրությամբ են ուսումնասիրում մեր սաները: Սովորելով այստեղ` նրանք դառնում են ոչ միայն կոփված և խելացի, այլև ինքնուրույն ու կազմակերպված:

Բացի ակադեմիական դասաժամերից, ուսուցիչներն օգնում են մեր սաներին պատրաստել դասերը, և սաները կարող են ուսուցիչներին լրացուցիչ ուղղել իրենց հետաքրքրող բոլոր հարցերը և ստանալ հանգամանալից պատասխաններ:

Գիշերակաց և սնունդ

Դպրոցում ուսումնառությունն իրականացվում է գիշերակացով. սաները գիշերում են դպրոցում՝ հատուկ նախատեսված մաքուր, կոկիկ ննջարանային հատվածում, որտեղ ամեն ինչ կահավորված ու հարմարեցված է դպրոցում երեխաների նորմալ ապրելու և լավագույնս սովորելու համար:  Երեխաները դպրոցում գիշերում են շաբաթական յոթօրյա ռեժիմով, բայց, ըստ ցանկության, կարող են շաբաթ օրը ժամը 14:00-ից մինչև կիրակի 18:00-ն ստանալ ազատ արձակում:  Դպրոցում խիստ հսկվում է սովորողների կարգապահությունը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոչ հարգելի բացակայություններին:

Դպրոցում երեխաներին տրվում է 4-անգամյա սնունդ` նախաճաշ, ճաշ, կեսօրիկ, ընթրիք: Դպրոցը երեխաներին հատկացնում է համազգեստ, կոշիկներ, ներքնազգեստ, գրքեր ու գրենական պիտույքներ:

Մեր դպրոցում ուսուցումն անվճար է:

Մարզադահլիճ, սպորտային հրապարակ

Սովորողների մարզական և ռազմական դաստիարակությունն ըստ պատշաճի իրականացնելու համար դպրոցում ստեղծված են համապատասխան պայմաններ: Սաների ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը բարձրացնելու համար դպրոցն ունի մարզադահլիճ, ֆիզհրապարակ, ֆուտբոլի մեծ ու փոքր դաշտեր: Մարզադահլիճը կահավորված և համալրված է համապատասխան գույքով ու մարզասարքերով: Իսկ սաների շարային պատրաստվածության պրոցեսը կազմակերպելու համար ունենք շարահրապարակ: Բացի ընդհանուր ֆիզդաստիարակությունից, մեր դպրոցում գործում է ձեռնամարտի ակումբ, ունենք նաև ավիամոդելների խմբակ: Այս ամենի շնորհիվ դպրոցի սաներն աչքի են ընկնում իրենց ֆիզիկական ու շարային բարձր պատրաստվածությամբ, ինչը հստակ երևում է մարտարվեստի և շարային պատրաստվածության ցուցադրական ելույթներից:

Մշակութային կյանք

«Արամ  Մանուկյանի  անվան  մարզառազմական  մասնագիտացված  դպրոցը», բացի  երեխաների  սպորտային ու ռազմական հմտությունները զարգացնելուց,  վարում է ակտիվ հայրենասիրական գործունեություն և  մշակութային կյանք ՝ համարելով, որ դա է երեխային հոգեպես հարստացնելու առաջին նախապայմանը: Մեր նպատակն է ապահովել երեխաների ոչ միայն հանրակրթությունն ու զինվորական գիտելիքները, այլ նաև դաստիարակել գրագետ, լայն մտահորիզոնով և խոր աշխարհայացքով մարդիկ: Վերոհիշյալ հատկանիշները զարգացնելու համար, անշուշտ, օգնության պիտի գա մշակույթը և մասնավորապես արվեստը: Այդ իսկ նպատակով դպրոցում  կազմակերպվում  են ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ` բեմականացումներ, կինոդիտումներ, ժամանցային միջոցառումներ և խաղեր, որոնց մեջ ինքնուրույն մասնակցություն ունենալով` սովորողը կարող է իր մեջ բացահայտել նոր տաղանդներ և հակումներ, ինչպես  նաև  զարգացնել մտածելակերպը: Դպրոցն ունի միջոցառումների՝ կահավորված ու հագեցած դահլիճ, Բենիամին Եղոյանի անվան դասարան, որտեղ կազմակերպվում  են  հանդիպումներ նշանավոր անձանց, ազատամարտիկների և մասնագետների հետ, կազմակերպվում  են  ճանաչողական էքսկուրսիաներ դեպի Հայաստանի  Հանրապետության տեսարժան վայրեր, որոնք հիմնականում ուղղված են սովորողների` իրենց ազգային արժեքները և մշակույթը լավ ճանաչելուն, գնահատելուն և սիրելուն:  Պարբերաբար կազմակերպվում են այցելություններ մշակութային հիմնարկներ` թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, կինոթատրոններ, պատմամշակութային արժեք ներկայացնող վայրեր: Այցելությունները նպաստում են նրանց հոգեկան աշխարհի ձևավորմանը, կյանքի վերաբերյալ տեսակետների ձևավորմանը և վերանայմանը: Այս երեխաները մեր վաղվա օրն են, վաղվա մեր քաղաքացիները, վաղվա մասնագետները:  Դպրոցը  ջանք  չի  խնայում՝ օգնելու, որ նրանք կյանք մտնեն զինված բոլոր տեսակի հոգևոր արժեքներով ու գիտելիքներով, որպեսզի վաղը Հայաստանի  Հանրապետությունը հպարտանա նրանցով:

Մեր սաները ուսուցման վերջում ստանում են ավարտական վկայական:

Աջակիցներ և բարեկամներ

Դպրոցն ունի աջակիցների և բարեկամների կուռ համայնք, ովքեր մշտապես և ցանկացած հարցում օգնում ու աջակցում են մեր դպրոցին, պարբերաբար այցելում են դպրոց, շփվում սաների և անձնակազմի հետ:

Մեր դպրոցի բարեկամներն են՝

ՀՀ ՊՆ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյան

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)

ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյան

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյան

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյան



  • IMG 1660
  • IMG 1663
  • IMG 1665
  • IMG 1667
  • IMG 1668
  • IMG 1669
  • IMG 1670
  • IMG 1673
  • IMG 1676
  • IMG 1680
  • IMG 1681
  • IMG 1683
  • IMG 1684
  • IMG 1686
  • IMG 1687
  • IMG 1688
  • P2170729
  • P2170730
  • P2170748
  • P2170766
  • P2170780
  • P2170795
  • P2170797
  • P2170801
  • P2170809
  • IMG 1660
  • IMG 1663
  • IMG 1665
  • IMG 1667
  • IMG 1668
  • IMG 1669
  • IMG 1670
  • IMG 1673
  • IMG 1676
  • IMG 1680
  • IMG 1681
  • IMG 1683
  • IMG 1684
  • IMG 1686
  • IMG 1687
  • IMG 1688
  • P2170729
  • P2170730
  • P2170748
  • P2170766
  • P2170780
  • P2170795
  • P2170797
  • P2170801
  • P2170809

 


01
02
04
03

comments powered by Disqus